Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

Հունվարի 24-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ Աժ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Արտաշես Գեղամյանին հետևյալ բովանդակությամբ. «Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին :  Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»: Լուսավոր Հայաստան