Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Քաղաքականություն
sport-arag-chess

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով այսօր ավարտվեց  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: 20-ամյա շախմատիստը 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդեցին չորս շախմատիստներ, որոնք բավարարվեցին 6-ական միավորով: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալակիր ճանաչվեց դասական շախմատի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, իսկ մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը համապատասխանաբար զբաղեցրին 14-րդ եւ 8-րդ հորիզոնականները: Հավելենք, որ առաջնությանը մասնակցեցին 58 շախմատիստ, այդ թվում 19 գրոսմայստեր, 7՝ շախմատիստուհի: