Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը հանդիպել են

Պաշտոնական
Naxagah1

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից  և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը:  Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և  Հայաստանի համապատասխան կառույցների միջև: