Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՏՍ Արմենիա»-ն օտարվելու է Aramayo Investment LTD ընկերությանը

Տնտեսություն
a7c0a36ec680e8ccdecf3c58df7589cf

2018 թվականի հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը պատրատվում է համաձայնություն տալ 1) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 99.99% բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99% բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01% բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին եւ Արտյոմ Վասիլյեւին հավասարաչափ օտարելուն, 2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով Պավել Մաշարովին եւ Արտյոմ Վասիլյեւին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանն օտարելուն: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Մանրամասները՝ այստեղ