Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Արսենալ»-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
henrikh-mkhitaryan-1

Հենրիխ Մխիթարյանն առաջին հարցազրույցն է տվել Լոնդոնի «Արսենալ» հեռուստաալիքին: -Հներիխ, ողջունում ենք քեզ: Ինչպես ես քեզ զգում «Արսենալում»: -Ես շատ ուրախ եմ, որ այս գործարքը վերջապես կայացավ եւ ես արդեն այստեղ եմ: Սա իմ երազանքն էր: Ես վաղուց եմ երազել հանդես գալ «Արսենալում»: Հուսով եմ, որ մենք միասին նոր պատմություն կկերտենք: -Դեռեւս 2009 թվականի հունվարին ՈՒԵՖԱ-ի կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ կուզեիք խաղալ «Արսենալում»: Ինչո՞ւ: -Ինձ միշտ դուր է եկել «Արսենալի» ցուցադրած ֆուտբոլը, թե ինչպես է Արսեն Վենգերը կառուցում թիմի խաղը: Այն ժամանակ թիմում շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կային, սակայն մարզիչը լավ էր նրանց խաղացնում: -Դուք հարձակողական ոճի կիսապաշտպան եք, բայց ո՞րն է ձեր ամենասիրած խաղային դիրքը:  - Խաղադաշտի ցանկացած հատվածը: Ես չեմ մնում նույն դիրքում, միշտ շարժվում եմ, որպեսզի ազատ տարածություններ ստեղծեմ իմ խաղընկերների համար: -Ըստ քեզ, որոնք են քո ուժեղ կողմերը: -Ես չգիտեմ: Լավ կլինի, որ այդ հարցը ուղղեք թիմի մենեջերին: -Թիմի ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ կուզեիք ավելի շատ խաղալ: -Բոլորի: Առանց բացառության: Ես կուզեի խաղալ բոլորի հետ, որպեսզի կարճ ժամանակում կարողանամ համագործակցել բոլորի հետ: Հույս ունեմ, որ դա կստացվի իմ մոտ: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ պայմանագիր է կնքել Լոնդոնի «Արսենալի» հետ, որի ժամկետն առայժմ հայտնի չէ: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսպես է բնութագրել իր թիմի նորեկին. «Հենրիխը կատարյալ ֆուտբոլիստ է: Նա կարողանում է պահեր ստեղծել, լավ պաշտպանվել, մեծ ծավալի աշխատանք է կատարում դաշտում: Պետք է նշեմ, որ նա ունի բարձրակարգ ֆուտբոլիստին բնորոշ բոլոր որակները», - ասել է ֆրանսիացի մասնագետը: