Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»

Հայաստանի հավաքականի ֆւտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

Այդ մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում հայտնեց անգլիական ակումբը:

Ի դեպ, «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ում լոնդոնցիները փոխանակել են հենց Հենրիխ Մխիթարյանի հետ, նույն ժամին ներկայացվել է իր նոր թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» (տես տեսահոլովակը):

Ավելի ուշ «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել  է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մասին, ինչպես նաև հաջողություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին:

«Ալեքսիսն աշխարհի լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մեկն է: Նա ուժեղացնի մեր երիտասարդ ու տաղանդավոր հարձակման գիծը: Նա ակումբ կբերի իր սկզբունքներն ու ուժեղ առանձնահատկությունը, երկրպագուները կհպարտանան իրենց ակումբով:

Նաև ցանկանում եմ հաջողություն և երջանկություն մաղթել Հենրիխ Մխիթարյանին: Վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կհանջողվի: Չենք մոռանա Մխիթարյանին, հատկապես նրա ներդրումը Եվրոպա Լիգայում հաղթելու գործում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Մանչեսթր Յունայթեդի»-ի պաշտոնական կայքը: