Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն

Սպորտ
a1chess-armenia-4

Տղամարդկանց շախմատի Հայաստանի առաջնության 2018 թվականի չեմպիոն ճանաչվեց Հայկ Մարտիրոսյանը:   Այսօր կայացած վերջին՝ 11-րդ տուրում, 18-ամյա գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի խաղաց իր գլխավոր ախոյանի՝ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Այդպիսով, Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը: Արծաթե պարգեւի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը չեմպիոնից հետո մնաց կես միավորով: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը, որը 10 հնարավորից հավաքեց 6 միավոր:   Հավելենք, որ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանն այսօր հաղթանակ տարավ, վաստակեց 5,5 միավոր եւ լրացրեց գրոսմայստերի նորմա: Անցած տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն անչափ անհաջող հանդես եկավ եւ ի վերջո 3,5 միավորով զբաղեցրեց վերջին՝ 11-րդ տեղը: