Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուկայում հայտնաբերվել է սուրճ՝ առանց պիտանիության ժամկետի

Պաշտոնական
images-1

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները: Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ Ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: Ծառայությանը հորդորում է սպառողներին ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանիության ժամկետների առկայությանը և դրանց բացակայությունը հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել «Թեժ գծի» 010 206040 հեռախոսահամարով:   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am