Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան, հարվածելով երկու մեքենաների, բախվել է ծառին. վարորդը մահացել է

Կարևոր լուրեր Հասարակություն
vtar-2

Հունվարի 21-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 754LI» մակնիշի 34 DV 960 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Hyundai Sonata» մակնիշի 75 UR 555 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Վ.) և «Mercedes E320» մակնիշի 34TF183 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենաներին, այնուհետև` ծառին: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է: Դեպքի վայրում են գտնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ