Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնակն ամբողջությամբ այրվել է. ներսում հայտնաբերվել տղամարդու այրված դի

Պաշտոնական
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու այրված դի: