Մխիթարյանն իր ծննդյան օրը կնշի քրոջ հետ Լոնդոնում. այսօր (տեսանյութ)

Մխիթարյանը, նրա քույրը և Ռայոլան գտնվում են Լոնդոնում

Լրագրողները  Լոնդոնի հյուրանոցներից մեկի դիմաց ֆիքսել են Հենրիխ Մխիթարյանին:

Վերջինս, իր գործակալ Մինո Ռայոլայի հետ ավարտին հասցրեցին «Արսենալի» հետ պայմանագրի փաստաթղթային հարցերը:

Մխիթարյանը առաջիկա երկու օրվա ընթացքում բուժզննում կանցնի և պաշտոնապես կներկայացվի որպես «Արսենալի» ֆուտբոլիստ:

 Մխիթարյանն անպատասխան է թողել «արդյոք ուրախ է Արսենալ տեղափոխվելու համար»  լրագրողի հարցը:

Ի դեպ այսօր (հունվարի 21-ին) լրանում է Հենրիխ Մխիթարյանի 29-ամյակը:

Եղբորը տեղափոխման հարցերում աջակցելու եւ ամենայն հավանականությամբ ծննդյան օրը միմյանց հետ նշելու համար, Լոնդոնում է նաեւ նրա քույրը՝ Մոնիկան:

_____________________

Ծննուդդ ծնորհավոր Միկկի ;)) Ա1+