Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռներում սատկել է Վիկտորյա անունով կովկասյան ընձառյուծը. econews.am

Տնտեսություն
aryuts

Կովկասյան արգելոցի տարածքում հայտնաբերվել է վայրի բնություն բաց թողնված Վիկտորյա անունով առաջավորասիական (կովկասյան) ընձառյուծի մարմինը՝ վզկապի կորդինատային տվյալների միջոցով: Կենդանու մոտ չեն հայտնաբերվել վնասվածքներ: Վերլուծելով այս տվյալները, ինչպես նաև ընձառյուծի տեղափոխման հետագիծը, վատ եղանակային պայմանների բացակայությունը, փորձագետները եկել են եզրակացության, որ կենդանին մահացել է հունվարի կեսերին՝ խոշոր կենդանու վրա անհաջող որսի հետևանքով (վայրի խոզ, եղջերու և այլն): Սոչիի ազգային պարկի փոխտնօրեն Ումար Սեմենովն ասել է. «Վիկտորյան առաջին կատվիկն է, որը ծնվել է Կենտրոնում: 36 ամսվա ընթացքում մենք հետևել ենք նրան ամեն օր՝ պատրաստելով նրան ինքնուրույն կյանքի, որտեղ յուրաքանչյուր որս կապված է կյանքի համար ռիսկի հետ: Մենք մարզել ենք նրան՝ անցկացնելով ուսուցողական որս վաղ առավոտյան և գիշերային ժամերի, ու նա դրսևորել է ապշեցող ճկունություն և սրամտություն: Իհարկե, նրա մահը մեծ կորուստ է»:  Ավելին` Econews.am-ում