Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրանուշ Ղուկասյանը՝ Հայաստանի շախմատի փոխչեմպիոն

Սպորտ
a1chess-woman

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց Հայաստանի կանանց շախմատի առաջնությունը: Ինչպես արդեն նշել էինք, մրցաշարի առաջատար Մարիա Կուրսովան երեկ կայացած 8-րդ տուրում հաղթելով իր գլխավոր մրցակցին՝ Աննա Սարգսյանին, ժամանակից շուտ նվաճել էր չեմպիոնի կոչումը: Այդպիսով, այսօր կայացած վերջին տուրում խաղարկվեցին մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը: Արծաթե մեդալին տիրացավ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, որը հաղթելով Աննա Խաչատրյանին, իր միավորների քանակը հասցրեց 6 միավոր: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող Աննա Սարգսյանը պարտություն կրեց եւ մնաց 5 միավորով: Վերջինիս սայթաքումից օգտվեց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը, որը ոչ-ոքի խաղաց Մարիա Կուրսովայի հետ եւ միավորներով հավասարվեց Աննա Սարգսյանին: Լրացուցիչ գործակիցներով մրցանակային երրորդ տեղը գրավեց Հայաստանի հավաքականի նախկին անդամը: Անցած տարվա չեմպիոն Մարիա Գեւորգյանն այսօր պարտվեց Սոնա Ասատրյանին եւ ի վերջո 4,5 միավորով առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում: