Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաղթեց Ղազախստանում

Սպորտ
a1atletika

Հայաստանի եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաղթանակով մեկնարկեց մրցաշրջան-2018-ը: Ղազախստանի Ուստ-Կամենոգորս քաղաքում անցկացվող օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի մրցանակների միջազգային 4-րդ խաղարկությունում մեր 23-ամյա մարզիկը 16,39 մետր արդյունքով 5 մասնակիցների մեջ զբաղեցրեց առաջին տեղը: Նրանից 19 սմ-ով հետ մնաց ուկրաինացի Ալեքսանդր Մալոսիլովը: Բրոնզե մեդալին արժանացած ղազախստանցի Եվգենի Էկտովը՝ 16,05 մ: Լեւոն Հայրապետյանին հենց Օլգա Ռիպակովան պարգեւատրեց ոսկե մեդալով եւ 100 հազար ղազախական տենգեով (մոտ 300 դոլար): Մրցաշարին մասնակցած Հայաստանի վազորդուհի Լիլիթ Հարությունյան կանանց 400մ վազքում ցույց տվեց 58,57 վրկ արդյունք եւ 9 մասնակիցների մեջ զբաղեցնել 7-րդ տեղը: Մեր երրորդ մասնակիցը՝ 18-ամյա Գայանե Չիլոյանը, 60 մ վազքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը՝ 7,74 վրկ: