Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը

Պաշտոնական
vrastani-despanatun

Shamshyan.com կայքը երկու ժամ առաջ տեղեկատվություն հրապարակեց, որ Վրաստանում արտակարգ իրավիճակ և 5 տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ 3 օր է արգելափակված են Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա, իսկ ճանապարհը անհայտ պատճառներով փակ է: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկատվությունը և հայտնում, որ ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ, իսկ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ