Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Կուրսովա. «Ես դեմ չեմ խաղալ Հայաստանի առաջնությունում»

Սպորտ
a1chess-maria-20.01.

Կանանց շախմատի 2018 թվականի Հայաստանի չեմպիոն Մարիա Կորսովային առաջինը շնորհավորել է «Ա1+»-ի մարզական լրագրողը: «Ես շատ գոհ եմ արդյունքներից: Ընդհանուր առամամբ վատ չխաղացի, չնայած որոշ պարտիաներում բախտս բերեց: Ինչ վերաբերում է առաջնության մակարդակին, ապա այն բավական բարձր էր, քանի որ ինձանից բացի հանդես էին գալիս հավաքականի եւս երկու անդամներ՝ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը: Մյուսները նույնպես առաջընթաց են ապրել եւ սկսել են բավականին լավ խաղալ»: Խոսելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայացրած նոր որոշման մասին, ըստ որի մեր կանանց հավաքականում այսուհետ մշտական տեղ կունենան ամենաբարձր ռեյտինգ ունեցող երկու շախմատիստուհիները, Մարիա Կորսովան ասաց.   «Ես սկզբունքորեն դեմ չեմ այդ որոշմանը եւ պատրաստ եմ հանդես գալու Հայաստանի առաջնությունում, սակայն ցանկալի կլիներ, որ ֆեդերացիան այդ մասին ավելի շուտ տեղյակ պահեր ինձ ու Լիլիթ Գալոյանին, քանի որ ամեն մեկս տարբեր ծրագրեր ունեինք հունվար ամսին: Հայաստանի առաջնությանը մասնակցելու մասին իմացել եմ դեկտեմբերի վերջին, այդ իսկ պատճառով չէի կարող լիարժեք պատրաստվել մրցաշարին», - նշել է 32-ամյա շախմատիստուհին: Խոսելով 2018 թվականի ծրագրերի մասին, Մարիա Կուրսովանն ասել է, որ մտադիր է մասնակցել Եվրոպայի երկու առաջնությունների. «Առաջինը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն է: Մտադիր եմ մասնակցել նաեւ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը, սակայն միայն այն դեպքում, եթե մրցաշարին հայտավորվի նաեւ ամուսինս՝ գրոսմայստեր Արման Փաշիկյանը»: