Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազաբալոնի պայթյունի առնչությամբ կիրականացվի փորձաքննություն (տեսանյութ)

Պաշտոնական
3146f563f3d0a57f8c3617e064ee5156

Հունվարի 19-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ «911» ծառայություն ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող "Քար Գազ Սերվիս" ՍՊԸ-ի տարածքում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը. կա մեկ տուժած:

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով՝ միջադեպի առնչությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակված ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավարը: Հրամանում մասնավորապես ասվում է. «...4-օրյա ժամկետում տեխնիկական քննություն իրականացնել և ամփոփել «Քար գազ սերվիս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող (ք.Երևան Սասնա Ծռեր 1/5) ԱԳԼՃԿ-ում 2018 թվականի հունվարի 19-ին ժամը 2320-ին Գազել մակնիշի երթուղային մեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցած պայթյունի (դժբախտ դեպքի) պատճառներն ու հանգամանքները, կազմել տեխնիկական քննության մասին եզրակացություն»: ՀՀ ԱԻՆ