Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկ Հայրապետյանը 15-րդն է Եվրոպայում

Սպորտ
a1figurni-2001

Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալներ խաղարկեցին տղամարդիկ: Եվրոպայի չեմպիոնի կոչումը վեցերորդ անգամ անընդմեջ նվաճեց իսպանացի մենասահորդ Խավիեր Ֆերնանդեսը (295.55 միավոր): Նա հետեւում թողեց ռուսաստանցիներ Դմիտրի Ալիեւին (274.06) ու Միխայիլ Կոլյադային (258.90): Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 127.14 միավորով 24 մասնակիցների մեջ գրավեց 16-րդ հորիզոնականը: Կարճ եւ կամավոր ծրագրերի ընդհանուր արդյունքներով մեր մարզիկը վաստակեց 196.63 միավոր (դա անձնական նոր ռեկորդ է) եւ ի վերջո զբաղեցրեց 15-րդ տեղը: Այդպիսով, Սլավիկ Հայրապետյանը ցույց տվեց լավագույն արդյունքը Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ: