Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորի վիրահատության համար անհրաժեշտ $45 000-ից ավելին է հավաքվել

Քաղաքականություն
nkarrrr

Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար մեկնարկած դրամահավաքի արդյունքներով հավաքվել է 46,435 դոլար՝ անհրաժեշտ 45 000-ից դոլարից մի փոքր ավելի: Այս մասին տեղեկանում ենք  gofundme.com կայքից:  Նշված գումարը հավաքվել է 8 օրվա ընթացքում, որին մասնակցություն է ունեցել 496 մարդ: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում  գրառում էր կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ: Նախարարը հայտնել էր, որ զինծառայողի բուժման համար 45 000 դոլար է պահանջվում, որի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները: