Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելքը» կշարունակի թանկացումների դեմ պայքարը բողոքի երթերով (տեսանյութ)

Քաղաքականություն
85092_w

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը այսօր բողոքի իր երթն անցկացրեց «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով։   Պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ելույթում նշեց,  որ  թանկացումները պայմանավորված չեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ կամ միջազգային շուկայում ապրանքների գների բարձրացմամբ։ Ըստ պատգամավորի՝ թանկացումների պատճառը  2016 թվականին ԱԺ-ում ընդունված նոր Հարկային օրենսգիրքն է, որին իրենք դեմ են քվեարկել և հաշվի չի առնվել իրենց կարծիքը։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ չնայած իրենք Ազգային ժողովում ինը պատգամավոր են, սակայն ավելի կողմնակիցներ ունեն և բողոքի երթով կապացուցեն դա։  «Մոսկվա» կինոթատրոնի բակում «Ելք» դաշինքի պատգամավորների ելույթներից հետո երթը մեկնարկեց «Ջորի» մակնիշի հնամաշ մի ավտոմեքենա հրելով։  Նրանք երթով քայլեցին Երևանի մի քանի գլխավոր փողոցներով՝ պայքարի կոչեր հնչեցնելով։ Երթին մասնացկում էին մի քանի հարյուր քաղաքացի։ Վերջիններս նշում էին, որ իրենց փողոց է դուրս բերել թանկացումների բեռը։ Մոտ երեք ժամ տևած այսօրվա երթը ավարտվեց Հյուսիսային պողոտայում։  «Ելքի» ներկայացուցիչները հայտարարեցին՝  հաջորդ բողոքի ակցիան կիրականացնեն փետրվարի 5-ին։