Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն

Բիզնես Կարևոր լուրեր
26734331_1173706642766792_838229566994499079իի1_n

Այս երիտասարդ մարզաձևն արագ տեմպերով աճում է, ավելանում են և՛ մասնակիցների, և՛ երկրպագուների, և՛ սպորտաձևին անդրադարձող լրատվամիջոցների թիվը: Ձմեռային վոլեյբոլի մասսայականացման մասին են վկայում Եվրոպայի արդեն 17 երկրներում անցկացվող ազգային առաջնությունները: Ավանդաբար ձմեռային մարզաձևերում աչքի ընկնող երկրներին ավելացել են Թուրքիան, Վրաստանը, Հունաստանը, ինչպես նաև Հայաստանը: Ազգային առաջնություններում հաղթող զույգերը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, իրավունք կնվաճեն մասնակցելու առաջին անգամ անցկացվող Ձմեռային վոլեյբոլի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Ավստրիայում: Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը՝ Tsaghkadzor Open-2018-ը, կանցկացվի հունվարի 20-ից 21-ը: Տղամարդկանց և կանանց մրցումներում մասնակից զույգերի թիվը մեծ է, ավելի քան 15 զույգ հայտ են ներկայացրել ուժերը փորձել Ծաղկաձորյան մրցաշարում և նվաճել Եվրոպայի առաջին առաջնության ուղեգիր: Tsaghkadzor Open-2018-ի գլխավոր հովանավորը Վիվառո ընկերությունն է: