Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Կուրսովան՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Սպորտ
a1chess-maria-1

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատի առաջնությունում այսօր հայտնի դարձավ կանանց մրցաշարի հազթողը:   Գրոսմայստեր Մարիա Կորսովան նախավերջին 8-րդ տուրում սպիտակներով հաղթեց իր գլխավոր մրցակցին՝ Աննա Սարգսյանին, վաստակեց 7 միավոր եւ անհասանելի դարձավ վերջինիս համար: Այդպիսով, 32-ամյա շախմատիստուհին երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:   Մրցանակային մյուս տեղերի համար պայքար կմղեն 4 շախմատիստուհի: Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը 5-ական միավորով այժմ բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ նրանց հաջորդող Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գալոյանը իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր: Վաղը կայանալիք վերջին տուրում բոլորն էլ հանդիպելու են տարբեր մրցակիցների հետ:   Տղամարդկանց առաջնությունում աղյուսակը 6 միավորով շարունակում է գլխավորել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որն այսօր երրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց՝ հաշտություն կնքելով միջազգային վարպետ Շանթ Սարգսյանի հետ: Սակայն մրցաշարի պոտենցիալ առաջատար դարձավ Հայկ Մարտիրոսյանը, որը սեւերով հաղթեց Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Գրիգորյանին եւ վաստակեց 5,5 միավոր: Նա մեկ պարտիա քիչ է անցկացրել, ուստի հաջորդ տուրում լավ հնարավորություն ունի շրջանցելու Ռոբերտ Հովհաննիսյանին, քանի որ վերջինս բաց է թողնելու այդ փուլը: Չեմպիոնական մրցավազքին կարող է միանալ նաեւ Արման Փաշիկյանը, որը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Ի դեպ, վաղը կայանալիք 9-րդ տուրում վերջինս սեւերով հանդիպելու է հենց իր հիմնական ախոյանի՝ Հայկ Մարտիրոսյանի հետ: