Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիների մեծ մասը չի ճանաչում Արմեն Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-3

Հանրապետականը առաջադրեց Հայաստանի  չորրորդ նախագահի թեկնածուին։  Նա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է, որը շատ կարճ՝ 1996թ. դեկտեմբերից մինչև 1997թ. փետրվար, զբաղեցրել է նաեւ վարչապետի պաշտոնը։ Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ  համացանցում գնահատականները տարբեր են, ածականների մեջ  գերիշխող է հարուստ, խելացի  եւ փորձառու բնորոշումները։ Բայց չեն մոռանում հիշեցնել, որ նրա անվան հետ է կապվում Ամուլսարի վիճահարույց ծրագիրը։ ՀՀ  նախագահին կընտրի խորհրդարանը մարտի սկզբին։  Նախագահը պետք է ստանա առնվազն 79 կողմ  ձայն: Հանրապետականը  ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն:  Ելքն արդեն իսկ   ներկայացրել է իր թեկնածուին՝ ի դեմս  Արտակ Զեյնալյանի։ Այսինքն՝ հանրապետականն ակնկալելու է  աջակցություն հատկապես  «Ծառուկյան» խմբակցությունից։ Վերջինս  առայժմ դիրքորոշում չի հայտնել  Արմեն Սարգսյանի վերաբերյալ: Իսկ ինչպիսի՞ն է քաղաքացիների կարծիքը Արմեն Սարգսյանի վերաբերյալ, արդյո՞ք մեր համաքաղաքացիները ճանաչում են հաջորդ նախագահի թեկնածուին: Մանրամասները՝ տեսանյութում