Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է․ Ժոզե Մոուրինյո (տեսանյութ)

Սպորտ
heno-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն ըստ անգլիական լրատվամիջոցների պատրաստվում է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», առաջիկա օրերին չի կարող խաղալ այդ թիմի կազմում, եթե նույնիսկ մոտակա ժամանակում տեղի ունենա նրա տրանսֆերը: Ինչպես նշում է  teamtalk-ը, Պրեմիեր լիգայի թիմերը առաջիկա խաղերի համար նոր ֆուտբոլիստներին կարող էին հայտավորել այսօր մինչեւ ժամը 12:00-ն: Ըստ լրատվամիջոցի, լոնդոնցիները ոչ մի նոր հայտ չեն ներկայացրել Պրեմ լիգայի գրասենյակ: Նույնը վերաբերում է նաեւ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ պատրաստվում է առաջիկա օրերին տեղափոխվել այդ ակումբ: Եթե երկու ակումբների միջեւ ֆուտբոլիստների այս փոխանակումը տեղի ունենա, ապա Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում ամենաշուտը կարող է խաղալ հունվարի 30-ին առաջնության խաղում, քանի որ նա չի կարող հայտավորվել հունվարի 25-ին նախատեսված «Արսենալ» - «Չելսի» լիգայի գավաթի խաղին: Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը:  Նա դեռեւս այդ ակումբի ֆուտբոլիստն է համարվում: «Մխիթարյանն այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ է: Նույնը կարող եմ ասել Սանչեսի մասին, որը հանդիսանում է «Արսենալի» խաղացող: Բանակցություններին մասին, ոչինչ ասել չեմ կարող, քանզի սպասում են նորությունների: Ինձ համար այս պահին շատ ավելի կարևոր է վաղը կայանալիք «Բարնլիի» հետ հանդիպումը»,- ասել է Ժոզե Մոուրինյոն: Վերջինս նշել է, որ Մխիթարյանը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը: Ընդ որում Times-ն իր հերթին հաղորդում է, Ալեքսիս Սանչեսն իր մարզումն անցկացրել է  Արսենայլի ոչ թե հիմնական, այլ երիտասարդական կազմի հետ: