Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք» դաշինքի երթն ավարտվեց, հաջորդը՝ փետրվարի 5-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
elq1-2

18.55 ԵԼՔ դաշինքի երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ ԵԼՔ դաշինքը այսօր իրականացրել է  իր երբևէ ամենաբազմամարդ եւ էներգետիկայով լեցուն երթը. «Եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել եւ իմ զգացողությունն ասում է, որ ԵԼՔ-ն առաջիկայում կիրականացնի նաեւ ՀՀ պատմության ամենաբազմամարդ, ամենահզոր եւ ամենավճռորոշ երթը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Ինչու մենք քայլեցինք Երեւանի փողոցներով: Քայլեցինք՝ արձանագրելու, որ ՀՀ-ում մեկնարկել է մի փոքրիկ գործընթաց, որով արձանագրվելու է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը թանկացմանն ասում է՝ ոչ, թալանին ասում է՝ ոչ»: Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ երթը տեղի կունենա փետրվարի 5-ին  որն ունենալու է կոնկրետ նպատակ եւ պահանջ։ Եթե մինչ այդ իշխանությունը չնախաձեռնի Հարկայինի օրենսգրքի փոփոխություն, ուրեմն, ԵԼՔ-ը վերջնական տեսքի է բերում Հարկայինի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իր տարբերակը 18.30 Թանկացումների դեմ երթը «Ելքը» սկսեց «բրդվող» մեքենայով: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեքենան խորհրդանշում է Հայաստանի ներկայիս տնտեսությունը՝ նաև խորհրդանշելով գազի գնի թանկացումը: 18.15   «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը թանկացումների դեմ երթի ժամանակ իր ելույթում հայտարարեց, թե իրենց նպատակն ու երթի ակնկալիքներն այլ են: Ըստ նրա՝  հասկանալի է, որ իշխանության բերած օրենքները հարվածի տակ են դնելու այն ընկերություններին, որոնք մաքուր աշխատում են հարկային դաշտում: «Վարչապետն ասում էր, որ բողոքելու բան չունեք, դեռ մի բան էլ մեր մոտ լավ է, որ Վրաստանից ու Ադրբեջանից լավ ենք ապրում: Ասում էր, որ լավ ենք արել, օրենքը փոխել ենք, դեռ մի բան էլ լավություն ենք ձեզ արել, գնացեք, ապրեք: Տեսականորեն նույն էր ասում նաև երկրի նախագահը, երբ ցուցում էր տալիս, թե գնացեք, տեսեք` էդ փոփոխությունները, որ արել են, ագահությունի՞ց է, թե իրականում խնդիրներ կան»,- ասաց նա: https://www.youtube.com/watch?v=eKmT-Gv0MxY ............................... «ԵԼՔ» դաշինքի՝ ընդդեմ թանկացումների երթը՝ «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսով մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից։ Նշենք, որ որևէ քաղաքական ուժ հայտարարությամբ չմիացավ դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ պայքարին: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեկ անգամ ևս իրազեկեց, թե ինչն է նման թանկացումների պատճառը և հայտարարեց, թե այս երթով մեկնարկում է թանկացումների դեմ պայքարը: Մարուքյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից նոր Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել, մի շարք հարկատեսակներ են ավելացվել: Ըստ նրա, խնդիրը կապ ունի ներքին օրենսդրության հետ. «Նոր Հարկային օրենսգրքով ակցիզային հարկը բարձրացվել է, որը հարվածում է ՀՀ-ում շատ փոքր միջին խավին, եթե կարելի է ասել, որ ունենք միջին խավ»,-ասաց նա և նշեց, թե թանկացումների այս հարվածները շատ հուժկու են: Էդմոն Մարուքյանը նշեց, որ վառելիքի թանկացումը բոլոր ոլորտների վրա անդրադառնալու է և անդրադարձել է. «Պատճառաբանում են, իբր միջազգային գների թանկացման պատճառով է, բայց թանկացել են ԱԺ-ի կողմից նոր Հարկային օրենսգրքով, որին «Ելքը» դեմ է քվեարկել, փոփոխություններ առաջարկել և որոնք մերժվել են: Ունենք 9 մանդատներ, ես վստահ ենք, որ կարելի է փոխել ձեր աջակցությամբ, և այդ էներգիան ուղղելու դեպի քաղաքական մեծամասնություն»,-ասաց նա:   https://www.youtube.com/watch?v=y2aW9KPeTQg https://www.youtube.com/watch?v=5zwyivmg1Nk