Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ամենավերջին մարդն եմ, որ կարող եմ խոսել այդ մասին». ԵՄ դեսպանը՝ ՀՀԿ թեկնածուի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
svitalski-p

ԵՄ եւ ՀՀ քաղաքացիական հասարակության միջեւ պայմանագրի հրապարկաման արարողությանն այսօր ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի հրապարակած ՀՀ նախագահի՝ ՀՀԿ թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի առաջադրմանն եւ իրենց հետագա համագործակցությանը: Դեսպանն ակնհայտ չէր ցանկանում անդրադառնալ քաղաքական հարցերին. «Սա ձեր ներքին հարցն է, քննարկեք այն միմյանց միջեւ, հաշվի առեք, որ ես ամենավերջին մարդն եմ այստեղ, որ կարող է իրեն պարտավորված զգալ այդ հարցին պատասխանելու: Այդ հարցը տվեք այս միջոցառմանը ներկա ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցներին»:             ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, այս ամսվա վերջին, ՀՀ իշխանությունները պետք է ներկայացնեն ճանապարհային քարտեզը, սակայն, կարծես թե  ՀՀ իշխանությունները չեն շտապում: Արդյո՞ք սա կարող է հիասթափեցնել ԵՄ-ին, դեսպան Սվիտալսկին լավատես է. «Մենք սկսել ենք շատ կառուցողական, լավ ոգով աշխատանք, նոր էջ ենք բացել եւ ԱԺ-ի կողմից «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա մեզ սկսել պայմանագրի իրականացումը: Մենք սկսում ենք այդ աշխատանքը: Հուսով եմ՝ այս քարտեզը փոխադարձ համաձայնությամբ կունենանք: Ամռանը կսկսենք աշխատանքները»:             Պյոտոր Սվիտալսկին խոսեց նաեւ ՀՀ Կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նշելով, որ Եմ-ն 20 մլն եվրո արդեն տվել է այդ նպատակով, սակայն այդ գումարը ընդամենը մի մասն է. «Մենք ձեր կողքին ենք, պատրաստ ենք օգնել այդ հարցում: Ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները հաճախակի են անդրադառնում այդ հարցին: Լավ է, որ կոռուպցիայի հարցը ՀՀ-ում տաբու չէ, ու կան քննակումներ այդ հարցի շուրջ: Օրինակելի փորձ եք արդեն ստեղծել: Եթե կառուցողական մոտենաք խնդրի լուծմանը, ես հավատացած եմ, որ հաջողության կհասնեք: Հանրությունն ինքը պետք է անհանդուրժողականության միջավայր ստեղծի, այլապես ոչ մի բանի չեք հասնի»: