Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հույս չունենաք, թե «կենդանի» կհանձնվենք. փաստաբաններ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pastaban

Փաստաբաններն ահազանգում են իրենց նկատմամբ հետապնդումների, ահաբեկումների եւ  մասնագիտական գործողությունների խոչընդոտման մասին: Այսօր  հրավիրած ասուլիսում փաստաբան Գրիշա Բալասանյանը նշեց,  որ հիմա գործ ունեն ավելի կոպիտ դրսեւորումների հետ. «Փորձ է արվում փաստաբանին դարձնել սիմվոլ՝ դատական նիստերի դահլիճում, նրան թելադրել, թե ինչ պետք է անի: Ցանկանում են, որ մենք ապահովենք ֆիզիկական ներկայություն եւ դրանով լեգիտիմացնենք իրենց ապօրինի դատական պրոցեսները: Մենք չենք ուզում նմանվել դատական համակարգին, որտեղ վերեւից են պատվեր իջեցնում, ուզում ենք պահպանել մեր անկախությունը »: Փաստաբանները բողոքում են նաեւ նոր դատական օրենսգրքի դրույթներից մեկի դեմ, որը հնարավորություն է տալիս դատարանին փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: Փաստաբան Նինա Կարապետյանցն  ասաց. «Փորձեցին սանկցիաներով ահաբեկել, խուզարկումներով ահաբեկել: Փաստաբանությունն այն ոլորտը չէ, որ մենք «կենդանի» հանձնվենք»: Փաստաբանն անդրադարձավ նաեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործողություններին: «Կարծում եմ Արտուշ Գաբրիելյանն իրապես խնդիր ունի: Ինչպե՞ս է ինքը վերլուծում օրենսգիրքը: Տպավորություն է, թե դատավորները եւ դատախազներն ունեն առանձին դատական օրենսգիրք, եւ մենք՝ փաստաբաններս դրանից տեղյակ չենք»: