Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից

Սպորտ
sport-gimnastika-davtyan

Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանին ընդգրկել է 2016-2017թթ բարձրակարգ մարզիկների ցանկում: Դրա համար հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել ֆեդերացիայի կողմից: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի զագային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, բարձրակարգ մարմնամարզիկների ցանկում ընդգրկվում են աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես եկած մարզիկները: Արթուր Դավթյանը Հայաստանի չորրորդ մարմնամարզիկն է, որն արժանացել է այդ պատվին: Մինչ այդ բարձրակարգ մարմնամարզիկների ցանկում Հայաստանից ընդգրկվել էին Նորիկ Սարգսյանը (1996 թ), Հարություն Մերդինյանը (2010 թ) եւ Վահագն Դավթյանը (2015 թ):