Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դիզայների ստեղծած իսպանական կոշիկները (տեսանյութ)

Հասարակություն
davit-malaqyan

  Բարսելոնայի նախկին    արդյունաբերական  թաղամասերից մեկը՝ Պոբլենոն,   երկու  տարի առաջ  նոր շունչ առավ , երբ   մի խումբ արվեստագետները որոշեցին  տեղափոխվել այնտեղ։  Գործարանների  դատարկ  շենքերը  վերածվեցին  արվեստանոցների։ Իսկ այնտեղ հաստատվածները դարձան կյանքի նոր ոճի եւ   ազատ  գաղափարների ջատագովներ։  Նոր ոճը հասավ նաեւ կոշիկի շուկա, ու Իսպանիայում ստեղծվեց  նույնանուն կոշիկի բրենդ։ Ոգեշնչվողներից մեկը ընկերության դիզայներն է՝  Դավիթ Մալաքյանը, որը Բարսելոնա է տեղափոխվել   Հայաստանից։ Դավիթ Մալաքյանը «Պոբլենո» ընկերությունում հայտնվել է պատահականորեն ։   Linledin սոցիալական կայքում  տեսել են նրա կենսագրությունը եւ աշխատանքի առաջարկ արել։  Համագործակցությունը ստացվել է.  արդեն  մոդելավորում է չորրորդ՝ 2018-2019թթ աշուն- ձմեռ  հավաքածուն ։     Սա երկարատեւ աշխատանք է։   Մի զույգ  կոշիկ կարելը  կարող է  ամիսներ տեւել, վերջում էլ այնպիսի տեսք ստանա, որ նախնական մտահղացումից  նվազագույնը պահպանված լինի։ Դավիթի համար կարեւորը կոշիկի հարմարավետությունն է։  Անձամբ է փորձարկում,  տնօրենության  հետ քննարկում, դրանից հետո նոր  կոշիկը վաճառքի է  հանվում։ Վստահեցնում է՝  տակացուն այնպիսի նյութից է, որ կարող ես 12 ժամ կրել եւ չզգալ, որ կոշիկով ես։ Նա չի մոռանում, որ նորաոճ   կոշիկը պետք է համադրել հագուստի հետ։ Ուստի Դավիթը, որը  դասավանդում է Բարսելոնայի  Դիզայնի  բարձրագույն դպրոցում , որոշեց  ուսանողներին ներգրավել՝ այդ բարդ գործում։ Ուսանողները մի քանի  տարբերակներ առաջարկեցին։  Հայազգի դիզայների ստեղծած կոշիկներն  հետխորհրդային երկրներից առայժմ վաճառվում են միայն Ռուսաստանում։