Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի իր գործընկերոջը

Պաշտոնական
karen-karapetyan.jpg4_

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: «Խորապես ցնցված եմ  Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում  կատարված ողբերգության փաստով: Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը  փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին,  իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»: