Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հանդիպել է նախագահի թեկնածուի հետ. ՀԺ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
129302

Րոպեներ առաջ նախագահական նստավայրից դուրս եկավ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանը Բաղրամյան 26 է գնացել միայնակ: Հանդիպմանը մասնակիցների լայն շրջանակ չի եղել: Ե՛ւ Արմեն Սարգսյանը ե՛ւ Սերժ Սարգսյանը հանդես են եկել ելույթով: Առաջիկա մեկ ժամվա ընթացքում արդեն նախագահական նստավայրից պաշտոնապես կհրապարակեն հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ելույթների տեսագրությունները: Հիշեցնենք, երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածության հարցը: «Քննարկել ենք մի թեկնածուի հարց, որը լավագույնս կարող է ներկայացնել եւ ունի ներսում եւ միջազգային ատյաններում աշխատանքային փորձ: Թեկնածուին առաջադրել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը եւ, ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են: Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին առաջադրել ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու»,- լրագրողներին, մասնավորապես, ասել էր Էդուարդ Շարմազանովը:   Ավելին՝ այստեղ