Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը կհայտարարեն նախագահի անունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov-2

ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վաղը` հունվարի 19–ին, կհայտարարի նախագահի իրենց թեկնածուի անունը: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ն քննարկել է նախագահի մեկ թեկնածուի հարց, այդ թեկնածուն կարծում ենք լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և՛ երկրի ներսում,  և՛ միջազգային ատյաններում: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն և՛ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում»,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի առաջարկվելիք թեկնածուն այն մարդն է, ում շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ: «Թեկնածուին առաջադրել է և առաջարկել է քննարկել նրա թեկնածությունը ՀՀԿ առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են և, ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը: Վաղը ՀՀԿ առաջնորդ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀԿ-ի թեկնածուին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում»,-ասաց Շարմազանովը: Շարմազանովի խոսքով` թեկնածուի հետ կապված որևէ սենսացիոն բան չկա, նա այն թեկնածուն է, ում շատերը հավանական համարել են: