Հրաձիգները սկսեցին պատրաստվել նոր մրցաշրջանին

Հայաստանի հրաձիգները նոր մրցաշարջանն ավանդույթի համաձայն կսկսեն Մյունխենի միջազգային մրցաշարով:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այդ մրցումներում ատրճանակ զենքաձեւում հանդես կգա միայն Բենիկ Խլղաթյանը, իսկ հրացան զենքաձեւում՝ Հրաչ Բաբայանը, Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Մարիամ Միքայելյանը եւ Ալլա Պողոսյանը:

Մյունխենի մրցաշարը կկայանա հունվարի 24-27-ը: Մեր հրաձիգները ներկայումս հագեցած  մարզումներ են անցկացնում Երեւանում: