Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էներգետիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հասարակություն
vasak-tarposhyan

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկությունը  հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը: Սակայն հրաժարականի պատճառը նրան էլ հայտնի չէր: Ի դեպ, մինչ հրաժարականը,  նախարարը մասնակցել էր գործադիր մարմնի այսօրվա նիստին։ Աշոտ Մանուկյանը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար էր նշանակվել 2016 թ հոկտեմբերի 6-ին: