Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա հացի խնդիր լուծելու ակցիա է. «Ելք» խմբակցություն (տեսանյութ)

Հասարակություն
elq-2

Թանկացումների դեմ  պայքարի այլ միջոցները չկան, քան փողոց դուրս գալը: «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի կարծիքով, սա իրենց նախընտրական հավաքը չէ, այս  հարցը վերաբերում է բոլորին: «Ելքը»  հարթակ է ստեղծում, որ մարդիկ բողոքեն թանկացումների դեմ: Արդյո՞ք երթերը շարունական կլինեն։  Ամեն ինչ կախված է  հունվարի 19-ի երթից։ «Մենք որպես քաղաքական ուժ ձեւակերպում ենք պահանջը, բայց պատվիրատուն մնում է քաղաքացին, հենց  նրանք են թելադրում հաջորդ քայլն անելո՞ւ ենք, թե՞ ոչ»: Հնարավո՞ր է փողոցային պայքարով ազդել Հայաստանի իշխանությունների  որոշումների վրա։ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի կարծիքով սա «Ելք»-ին   սատարելու ակցիա չէ , այլ հացի խնդիր լուծելու ակցիա: Գեւորգ Գորգիսյանը նաեւ հակադարձեց  վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությանը՝ կապված թանկացումների հետ: Վարչապետը այդքան էլ մտահոգիչ չէր համարել գնաճը։ «Վարչապետը ասում է կարտոֆիլը թանկացել է, կանաչին՝ էժանացել: Սա է իշխանության մոտեցումը»: Աժ-ում  հունվարի  23-ին լսումներ են անցկացվելու գնաճի հետ կապված։ Դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը։ Գեւորգ Գորգիսյանը վստահ է, որ սա ընդամենը իմիտացիա է եւ ցանկություն կա մարդկանց աչքին թոզ փչելու:  «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների կմեկնարկի  հունվարի 19-ին՝ ժամը 17. 00-ին «Մոսկվա» կինոթատրոնի  մոտից։