Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգեր. «Ինձ դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի խաղը» (տեսանյութ)

Սպորտ
a1venger-18.01.

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր առավոտյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը հնարավոր է առաջիկա 24 ժամում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվի լոնդոնյան ակումբ: «Ինձ դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի խաղը: Նա բազմիցս հանդես է եկել մեր դեմ եւ միշտ լավ տպավորություն է թողել: Գլխավորն այն է, որ նրան հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Արսենալը», - ասել է ֆրանսիացի մասնագետը: Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք ակումբը ի վիճակի է բավարարել Հենրիխ Մխիթարյանի ֆինանսական պահանջները, որը ցանկանում է ստանալ Ալեքսիս Սանչեսի չափ աշխատավարձ, Արսեն Վենգերն ասել է. «Աշխատավարձի չափը մեր համար խնդիր չէ: Սակայն այդ տրանսֆերը կարող է ամեն պահին ձախողվի: Այդպիսին են այսօրվա տրասնֆերային շուկայի բարքերը», - եզրափակցրել է մարզիչը: