Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը աջ ղեկով մեքենաներ չեն ներմուծվի

Քաղաքականություն
aj-xek

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ  օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»  թիվ 877  որոշման մեջ  լրացում կատարելու եւ  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը»։ Կառավարության նախորդ նիստում արգելվել էր աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը: