Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն այսօր դժգոհ էր կառավարության անդամներից

Քաղաքականություն
karen-karapetyan

Գործադիր մարմնի հերթական նիստում  վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց իր  դժգոհությունը, երբ կառավարության անդամները նախագիծը ներկայացնելուց հետո, լրացուցիչ ժամանակ էին խնդրում աշխատելու համար: «Էլի սկսո՞ւմ ենք նույն պատմությունը, ռեգուլյար չի կարելի չէ՞  դա անել՝ մեկ օր, երեք օր»,- կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին ասաց վարչապետը:    Հաջորդ դիտողությունը վերաբերում էր Կրթության եւ գիտության նախարարին, երբ նա ներկայացնում էր «Բարձրագույն կրթության» և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների հարցը: «Լրացուցիչ ժամանակ է պետք զուտ այսինչ փոփոխության համար»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:  Կարեն Կարապետյանն էլ հակադարձեց. « Այդ  զուտերը  այնպես արեք, որ չլինի: Երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ...Բոլոր դիտողությունները հնարավոր չէ՞ մինչև կառավարության նիստն անել»,-ասաց նա:  Նախագիծը ներկայացնելուց հետո, նախապես հայցելով վարրչապետի ներողամտությունը,  երկու օր ժամանակ խնդրեց նաեւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:  Նրան, սակայն, Կարեն Կարապետյանը ոչինչ չասաց: