Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Կարեն Կարապետյանը լիներ, էդ աշխատավարձն էլ չէինք ստանա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
00026.MTS_snapshot_00.01_2018.01.18_13.20.44

Կառավարության շենքի դիմաց այսօր նորից հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները. նրանց պահանջը նույնն էր՝ վճարել իրենց աշխատավարձերի տոկոսները և վերագործարկել գործարանը: «Օտարերկրյա իշխանությունները շատ ավելի շահագրգռված են և ավելի հետաքրքրված են «Նաիրիտով», քան մեր իշխանությունները»,- ասում է գործարանի աշխատակիցներից մեկը: Ըստ նրա՝ գործարանը չի վերագործարկվում, քանի որ չունենք սրտացավ ղեկավարություն. «Էլի հասկացանք գրպանի համար մտածել: Բայց ախր իրանց գրպանը անհատակ է, ծակ է: Ինչքան էլ լցնում են, չի լցվում, ու վերջապես չի գալիս էն պահը, որ ժողովրդի մասին մտածեն»: Նախկին աշխատողները հստակություն են ուզում՝ աշխատեցնել կամ՝ ոչ: «Բայց, եթե հնարավորություն կա գործարանն աշխատեցնելու, ինչո՞ւ չաշխատեցնել»,- ասում են նրանք: Նրանցից մեկն էլ նշեց, որ, երբ Հովիկ Աբրահամյանն էր վարչապետ, իրենց աշխատավարձերը վճարեցին, եթե Կարեն Կարապետյանը լիներ, 100 %-ով ոչինչ չէին ստանալու: Կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաև Հյուսիսային պողոտայի և Բուզանդի փողոցի նախկին բնակիչները: «Մեզ խաբեցին, որ աղմուկ չբարձրացնենք քաղաքապետարանի դիմաց: Առանց ամաչելու լափեցին մեր գումարները, կերան մեր փողերը»,-նշեց Լալայանց փողոցի նախկին բնակչուհին: Մանրամասները՝ տեսանյութերում: