Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկությունները

Քաղաքականություն
varchapet

Կառավարությունն այսօրվա  բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագծին; Պատգամավորներն առաջարկում էին  փոփոխություններ կատարել «Ընտրական օրենսգրքում»:  «Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական համակարգը շեղված է մաքուր համամասնականից ու նմանվում է մեծամասնականին, սխալ պնդում է. մեծամասնական համակարգը ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրում պետք է իրեն բնորոշ համակարգ լինի»,-ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:    Նախարարը նաեւ ավելացրեց,  որ ցուցակների փակ լինելու մասին հատկացված է 50 տոկոս տեղ: Այլ երկրներում ավելի քիչ է հատկացվում, իսկ պատգամավորներն առաջարկում են 100 տոկոսով անցնել փակ ցուցակների:  «Գործող համակարգը 50/50 է: Որեւէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու, եթե անցեինք այդ համակարգին ամբողջությամբ, կունենայինք իրավիճակ, որ անձը ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին ու չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու խորհրդարանում,  դեմքով չէր իմանա իր պատգամավորին: Ընտրողը պետք է իմանա, թե ո՞վ է իր պատգամավորը»,-ասաց Արդարադատության նախարարը: Կառավարության այսօրվա նիստում բացասական եզրակացություն տրվեց նաեւ  Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վարդեւան Գրիգորյանի հեղինական օրենսդրական նախաձեռնությանը: Պատգամավորներն առաջարկում էին ընդունել «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» նոր օրենք:    Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության աջակցման եւ ռիսկերի նվազեցման ծրագիր:  Ռոբերտ Մակարյանի փոխանցմամբ՝  պատգամավորների առաջարկը հարկավոր է իրականացնել կառավարության առանձին որոշումներով,  եւ օրենքի նախագծի ընդունումն աննպատակահարմար  են համարում: «Երբ որ նախաձեռնում են, ֆինանսական հաշվարկ կա՞ նախաձեռնության մեջ»,-  Գյուղատնտեսության փոխնախարարին հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ռոբերտ Մակարյանը բացասական պատասխան տվեց. «Բա այսպես ո՞նց կլինի: Վաղը նախաձեռնում են՝ եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, մենք ո՞նց որոշենք՝ ճիշտ է, սխալ է: Ճիշտ է, մենք այդ հաշվարկն անում ենք: Գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշեր ձեւակերպենք, հը՞ն: Համենայնդեպս, մի հատ նայեք, որովհետեւ այդպես կարող է շատ պոպուլիստական ռեգուլյար առաջարկություններ ստանանք»,-   հավելեց Կարեն Կարապետյանը: