Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի առաջնություն. Մարիա Գեւորգյանի վերջին շանսը

Սպորտ
a1chess-maria

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է վստահորեն գլխավորել Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության աղյուսակը: Վեց տուրից հետո 27-ամյա շախմատիստը վաստակել է 5 միավոր եւ արդեն մեկուկես բալով գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող Արման Փաշիկյանին ու Հայկ Մարտիրոսյանին: Այսօր նախատեսված 7-րդ տուրում առաջնության առաջատարը սպիտակներով կհանդիպի հենց իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ Արման Փաշիկյանի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն ընթացիկ տուրում երրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ գործնականում կորցրեց իր կոչումը պաշտպանելու հնարավորությունը: Նա արդեն 3,5 միավորով հետ է մնում Ռոբերտ Հովհաննիսյանից: Կանանց առաջնության առաջատարներ Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը չնայած երկրորդ անընդմեջ ոչ-ոքիները արեցին, սակայն վաստակած 5-ական միավորով շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանց հետապնդող Լիլիթ Գալոյանն ու Նարե Առաքելյանը 1,5 միավոր քիչ են վաստակել: Այսօր կայանալիք 7-րդ տուրում սկզբունքային նաշնակություն ունեն Սուսաննա Գաբոյան – Մարիա Կուրսովա եւ Աննա Սարգսյան – Մարիա Գեւորգյան պարտիաները: Ի դեպ, եթե վերջինս, որը Հայաստանի գործող չեմպիոնն է, չկարողանա հաղթել իր մրցակցին, ապա վայր կդնի իր լիազորությունը: