Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է վիրավորվել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman-2

Հունվարի 17-ին, ժամը 13։00-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում` Կոթի-Բարեկամավան հատվածի մարտական դիրքում ադրբեջանական կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Ադիբեկ Արարատի Նիկոյանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև նշել է, որ զինծառայողը Տավուշի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան և բուժում է ստանում «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ «Ադիբեկ Միկոյանը գտնվում է Մուրացանի հոսպիտալում, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-իր ֆբ-յան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։