Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացած զինվորի գործով կհարցաքննվեն Արտաշատի զինկոմն ու զորակոչային բաժնի պետը. ՀՔԱՎ

Քաղաքականություն
zinvor

2017 թ. հունվարի 12-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործի քննությունը:  Ս. Մոսիյանը մահացել է 2016 թ. մայիսի 29-ին. մարտական ծառայություն իրականացնելիս ինքնազգացողությունը վատացել է, և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են զորակոչային հանձնաժողովում ընդգրկված բժիշկները: Նրանց մի մասը պնդում էր, թե Սուրեն Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը նորմայից շեղում չի համարվում, մյուսները հակառական էին պնդում: Գործով դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո մեղադրող դատախազը միջնորդեց հարցաքննել նաև Արտաշատի զինկոմիսարիատի զինկոմին և զորակոչային բաժնի պետին: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ