Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտ է տվել իր թիմակցին

Կարևոր լուրեր Սպորտ
եֆեֆե

«Մանչեսթր Յունայթեդի» երկրպագուները թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին երեկ գիշերը նկատել են իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: Նրանցից մեկն իր թվիթերյան էջում լուսանկար է տեղադրել եւ գրառում կատարել, ըստ որի մանչեսթրցիների ավագ Պոլ Պոգբան, որը նույնպես համագործակցում է իտալացի գործակալի հետ, հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին եւ ջերմորեն հրաժեշտ տվել: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, հայազգի ֆուտբոլիստը իր գործակալի հետ արդեն մեկնել է Լոնդոն եւ պատրաստվում է 4 տարվա պայմանագիր կնքել տեղի «Արսենալի» հետ: Ըստ այդ աղբյուրների, Հենրիխ Մխիթարյանի նոր թիմում շաբաթական ստանալու է 130 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ, ինչը  պակաս է նախորդի համեմատ (մոտ 10 հազարով):