Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրային պաշտպանների ռեսուրսը խնայեք Սերժ Սարգսյանի պաշտպանության համար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sasna-crer-2

 «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների՝ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Արայիկ Խանդոյանի համար այսօր «Շտապ օգնություն» էր հրավիրվել դատարան: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց բժշկական  տեղեկանքը, «Արմեն Բիլյանի մոտ արձանագրվել է, որ նկատվում է ճնշման անկում, հիպոտոնիա, զարկերակային ճնշում 100/70, նշվում է,  որ նորման 120/80 է: Առաջարկվել է հիվանդանոցային պայմաններում վիճակի հսկում, որից նա հրաժարվել է»,- ասաց Մեսրոպ Մակյանը: Երեկ նոր միայն  26 օր տեւած   հացադուլը  դադարեցրած Սմբատ Բարսեղյանի մոտ արձանագրվել էր ճնշման անկում: Արայիկ Խանդոյանը, որն օրերս  երիկամային վիրահատության էր ենթարկվել, այսօր էլ գանգատվել էր ցավերից: Քանի որ իրենց ընկերները հացադուլ էին հայտարարել,  «Սասնա ծռեր»-ի մյուս  անդամները լքել էին նիստերի դահլիճը եւ հայտարարել, որ եթե իրենք դատարանում չեն, ապա հրաժարվում են իրենց պաշտպաններից:  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը Սասնա ծռերի 4 անդամների՝ Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Գագիկ Եղիազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնելու համար դիմել էր հանրային  պաշտպանի գրասենյակ, որն էլ  երեք փաստաբանի էր նշանակել: Հանրային պաշտպանները սակայն հայտարարեցին, որ միայն ամբաստանյալների համաձայնության դեպքում կարող են ստանձնել նրանց պաշտպանությունը:    Դատարան բերված «Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվեցին հանրային պաշտպանների ծառայություններից։  «Սասնա ծռեր»-ի անդամ  Էդվարդ Գրիգորյանն էլ դատարանից փորձում էր պարզել , թե երբ է լրանալու իր սանկցիայի ժամկետը: «Հիմա իմ սանկցիան վերջացել է, ոչ, եթե վերջացավ` այն ժամանակ էլ կխոսենք, ես հանրային պաշտպան չեմ ուզում, երբ սանկցիան վերջանա կգամ,  այն  ժամանակ կխոսենք»,- ասաց  Էդվարդ Գրիգորյանը:     Պավել Մանուկյանը  խորհուրդ տվեց հանրային պաշտպանների ծառայությունները խելացի օգտագործել:  «Հանրային պաշտպանների ռեսուրսը խնայեք, պետք է  գալու Սերժ Սարգսյանի պաշտպանության համար»:  Չնայած «Սասնա ծռեր»-ի անդամները դեմ էին, այնուամենայնիվ դատավորը որոշեց հանրային պաշտպաններին ներգրավվել:  Գագիկ Եղիազարյանը առարկեց դատավորի որոշման դեմ, դա էլ հիմք հանդիսացավ, որ Մեսրոպ Մակյանը  նրան 10 ժամով հեռացնի նիստից: