Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ ո՞ր գինն ա չոքել մեր դռանը. վարչապետը՝ հարց տվող պատգամավորին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6

«Ելք» խմբակցության պատգամավոր  Արարատ Միրզոյան ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հույս հայտնեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի արձակուրդը լավ է անցել եւ անդրադարձավ գնաճի խնդիրներին:  «Էդ որ ասում եք՝ 2.5 տոկոս գնաճ։ Էդ ո՞ր գինն ա չոքել մեր դռանը», - ասաց Կարեն Կարապետյանը, նշելով, որ Հայաստանն ունի արտաքին վարկերի պարտավորություններ, տնտեսությունը զարգացնելու խնդիր ու լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն։ «Մենք քննարկել ենք այն բոլոր տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար։ Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք է անեինք», - հայտարարեց Կարապետյանը։ Նրա խոսքով, խնդիրը առաջանալու է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կառավարությունը մտադիր է լուծումներ տալ։ Ինչ վերաբերում է գազին, ապա վարչապետն ասաց, որ վերականգնվել է այն գինը, որին նախկինում սովոր են եղել տրանսպորտային ընկերությունները։ Իսկ բենզինն ունի այլընտրանք, ով չի ուզում բենզին օգտագործի, թող գազ օգտագործի։ Արարատ Միրզոյանը հակադարձեց վարչապետին, ասելով,  որ թանկացել են այնպիսի առաջնային ապրանքներ, ինչպիսին են՝ կարագը, կարտոֆիլը և այլն։ Ի պատասխան վարչապետն ասաց, որ այդ թանկացումները Հարկային օրենսգրքի հետևանքով չեն, այլ պայմանավորված են միջազգային շուկայում կատարված գործընթացներով։ «Այն, ինչ շուկայում է կատարվում, դա միջազգային շուկայի արձագանքն է։ Աշխարհում կարագի գինը թանկացել է, դրա համար էլ մեզ մոտ թանկացել է։ Հայաստանը դրա դեմ ի՞նչ պետք է անի։ Մենք պետք է տնտեսական աճ ապահովենք, որպեսզի կարողանանք կոմպենսացնել», - հայտարարեց վարչապետը։ ԱԺ ամբողջ հարցուպատասխանը՝ տեսանյութում