Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ բասկետբոլիստներին թեժ ամառ է սպասվում

Սպորտ
sport-basketbol-1

Հայտնի են դարձել այն քաղաքները, որտեղ կայանալու են բասկետբոլի 2018թ Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունները, որոնք մասնակցելու են նաեւ Հայաստանի հավաքականները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 3-11-ը, Սան Մարինոյի Սերավալե քաղաքում: Մինչեւ 18 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 22-29-ը, Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում: Իսկ մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, հուլիսի 13-22-ը: Դա նշանակում է, որ այս տարվա հուլիսին Հայաստանի պատանի բասկետբոլիստներին սպասվում են լուրջ փորձություններ։