Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակը աստիճանաբար կտաքանա

Քաղաքականություն
exanak

Հանրապետության տարածքում` Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով,  հնարավոր են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.40C (1976 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    -25.20C (1973 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.80C