Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս քննարկումն իր համար մի փոքր տարօրինակ էր. ՀՀ Փոխոստիկանապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled5-1

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը իր եզրափակից ելույթում հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ իրենց հանձնաժողովը գլխադասային է նշանակվել Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ. «Իսկ ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա ցանկացած հարց էլ կարելի է դիտարկել այս կոնտեքստում, ու դա դեռ չի նշանակում, որ բոլոր նախագծերը պետք է տարվեն Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով: Ի վերջո, ցանկացած հանձնաժողով, ցանկացած հարցի վերաբերյալ, կարող է ներկայացնել իր եզրակացությունը: Մտահոգությունը, թե ամենուր են տեղադրվելու տեսանկարահանող սարքեր, տեղին չէ, քանի որ կան հստակ օրենսդրական կարգավորումներ: Նախագիծն ամբողջովին հիմնված է Եվրադատարանի վճիռների հիման վրա: Այն հայտարարությունը, թե մենք չենք կարդում Եվրադատարանի վճիռները, կարծում եմ, ուղղակի անհեթեթ են»: Հիմնական զեկուցող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն իր եզրափակիչ ելույթում, անդրադառնալով հնչեցված բոլոր մտահոգություններին, նշեց, որ այս քննարկումն իր համար մի փոքր տարօրինակ էր. «Այս նախագիծը մենք բերել էինք միայն կանոնակարգելու, հստակեցնելու այդ գործունեությունը ու կարծում էի՝ պիտի ողջունվեր շատերի կողմից, սակայն այլ քաղաքական ուղղվածությամբ գնաց քննարկումը»: