Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմացը ապրիլ է գալիս, ձեր վրա էլ են տեսախցիկ կախելու. Փաշինյանը՝ պատգամավորներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled5

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը, Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ այս հարցը պետք է քննարկվեր ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որի անդամ է նաեւ ինքը. «Մենք այդ տեսախցիկներով մարդու անձնական տիրույթ ենք մտնում: Միջազգային պրակտիկա կա՝ շատ եկրներում անգամ արագաչափերն են հանել: Հա, անվտանգության տեսանկյունից լավ է, սակայն վստահություն չկա՝ ով, երբ է օգտագործելու, ում կողմից ինչ նպատակներով է օգտագործվելու եւ այլն: Այսինքն, այս նախագծով մենք պետք է երաշխիքներ ստեղծենք, օրինակ՝ մարդուն դրանով շանտաժ չեն անի: Մենք գիտենք՝ դա ինչպես է չարաշահվում»: Իսկ երբ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պիտի ելույթ ունենար, ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը տեղից գոռաց. «Բարեւ Նիկոլ»: Նիկոլ Փաշինյանը նրան ձեռքով արեց ու սկսեց իր ելույթը. «Այս օրենքով, ի վերջո, ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, եւ նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ: Այս օրենքը նախատեսում է ոչ միայն հանրային վայրերում, այլեւ մասնավոր վայրերում: Խոսքը գնում է ոչ միայն հրապարակային, այլեւ գաղտնի նկարահանման մասին: Այստեղ ամեն ինչ պարզ է: Ինչո՞ւ է Կառավարության համար տեսախցիկների այս հարցը անհետաձգելի, շատ պարզ պատճառով՝ քանի որ դիմացը ապրիլ է գալիս, եւ իշխանությանը պետք են երաշխիքներ ոչ միայն իմանալու՝ այս հատվածի պատգամավորները ինչ են անում, այլեւ՝ այս հատվածի պատգամավորներն են ինչ են անում: Չմտածեք, որ միայն մեր օֆիսների ու տների պատուհանների, ավտոների մեջ են, ձեր վրա էլ են կախելու: Այնպես, որ մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ, ժպտացեք եւ անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, քանի որ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում նշեց, թե ինչ կարիք կար այս օրենքը բերելու արտակարգ ռեժիմով բերել. «Սա գաղտագողի բերված օրենք է: Այս օրենքն ամբողջովին միջամտություն է մարդու իրավունքներին: Սա նման է այն ֆանտաստիկ ֆիլմերի մղձավանջն իրագործելուն. երբ ամենուր տեսախցիկ է տեղադրված ու մարդն անձնական կյանքի հարգանքի իրավունք չունի: https://youtu.be/HEVXNWskulo Պատկերացնո՞ւմ եք սրանով ինչ եք անում. համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, երբ ոստիկանն իր բջջայինով տեսանկարահանում է բողոքի ակցիայի մասնակիցներին: Դուք պատրա՞ստ եք այս օրենքը ըդնունելուց հետո բոլոր այն ոստիկաններին, որոնք սեփական միջոցներով նման տեսանկարահանումներ են արել, ենթարկել պատասխանատվության: Եվրադատարանի ոչ մի վճիռ չեք կարող վկայակոչել, քանի որ դրանցից ոչ մեկը դուք չեք կարդում: Բոլոր ՀԿ-երին կոչ եմ անում ըմբոստանալ այս գաղտագողի օրենքին»: